07 04 2020

Սերժ Սարգսյանի համաձայնությունը` սառը ցնցուղ քննիչ հանձնաժողովի համար․ 168.am

Սերժ Սարգսյանի համաձայնությունը` սառը ցնցուղ քննիչ հանձնաժողովի համար․ 168.am

168.am-ը գրում է․ «Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Ազգային ժողովում ձևավորված Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի` երեկ ուղարկած հրավերին, և ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, ներկա կգտնվի հանձնաժողովի նիստին:

Գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ, չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին ներկայանալու, այդ թվում` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, այդուհանդերձ, նախագահ Սերժ Սարգսյանը ո՛չ հանձնաժողովում, և ո՛չ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու Ադրբեջանի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին, առավել ևս, որ ռազմական լայնածավալ այդ գործողությունների վերաբերյալ մինչ այժմ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակային բազմաթիվ անդրադարձներ են եղել` ելույթներ, հարցազրույցներ, նախագահի մասնակցությամբ անցկացված խորհրդակցություններ, հանդիպումներ, նիստեր, որոնցում բավականին հանգամանալից անդրադարձ է կատարվել այդ իրադարձություններին:

Եվ ահա, 168.am-ին հասած տեղեկություններով` Քննիչ հանձնաժողովի համար անակնկալ է եղել Սերժ Սարգսյանի` հրավերին դրականորեն արձագանքելու լուրը: Հանձնաժողովում խառնվել են իրար, և, մասնավորապես, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ըստ լուրերի, հիմա շատ անհանգիստ դրության մեջ է: Նա վստահ է եղել, որ հատկապես ՀՀ ՊՆ նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի մերժումից հետո Սերժ Սարգսյանը ևս կհրաժարվի գալ, և դրա համար էլ հապճեպ ուղարկել է հրավերը:

Երրորդ նախագահի որոշումը սառը ցնցուղ էր, թերևս, հանձնաժողովի ու նրա նախագահի համար, ու հիմա դեռ այդ այցի տակից դուրս գալ է պետք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ